Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»
25.07.2013 | 19:25

Սարի թաղն սպասարկող 21 և 9 համարների ավտոբուսների գծատիրոջն հանդիպելու իմ փորձերն այդպես էլ ապարդյուն անցավ այսօր: Գտնվելով վերջինիս աշխատավայրում, որտեղ սովորաբար նա լինում է, հույս ունեի առերես նրան ուղղել ինձ հուզող մի շարք հարցեր: Ինձ դիմավորեց գծերն սպասարկող անձի անբարեհամբույր «հարազատը», ով առաջին հայացքից հարձակողական մոտեցում դրսևորեց, և երբ ներկայացա և խնդրեցի ասել, թե ե՞րբ կամ որտե՞ղ կարող եմ հանդիպել նրան, կոպտորեն վրա բերեց. «ի՞նչ ա եղել, ինձի ասա»: Ասացի`«Դո՞ւք եք գծի տերը»: Նորից նույն տոնով «ի՞նչ տարբերություն, ասում եմ` ի՞նչ ա եղե, ինձի ասա»: «Այսինքն,- հանգիստ ասացի,-Դուք իրավասո՞ւ եք Ձեր հարազատի փոխարեն պատասխանել իմ բոլոր հարցերին»: «Բայց ինչ հարց ա, ինչ ա եղել»: «Ո՞վ եք, կասե՞ք»,-կրկնեցի հարցս`արդեն մի փոքր խիստ: Ասաց, որ գծի տիրոջ հարազատն է և կարող եմ իր հետ զրուցել` նախապես պահանջելով լրատվամիջոցն հաստատող փաստաթուղթ (ի միջի այլոց, նման դեպքեր շատ հազվադեպ է լինում): Խնդրեցի, որպեսզի նա զանգահարի գծատիրոջն ու հստակեցնի`կոնկրետ ո՞ր ժամին կարող եմ նորից գալ: Ասաց, որ չի կարող զանգահարել:

Ինչևէ, հետաքրքիրն այն է, որ մեր զրույցի սկզբում, գծի տիրոջն «հարազատ» ներկայացող անձնավորությունն ասաց, որ նա, սովորաբար, երեկոյան ժամը 19:00-ին պարտադիր տեղում է լինում, բայց վերջում` կարծես փոշմանելով ասածի համար, սկսեց հավատացնել, որ իսկապես չգիտի` կգա՞ նա այսօր, թե՞ ոչ:
Երկու օր առաջ, երբ սույն թեմայով զրուցում էի վարորդներից մեկի հետ` մատնացույց անելով Սարի թաղի ավտոբուսների խայտառակ վիճակը, և երբ հետաքրքրվեցի`երբևէ գծատիրոջ մոտ չե՞ք բարձրաձայնել, որ երթուղայինները անսարք վիճակում են, որ օրը մեկը փչանում է, առանց այն էլ ընդամենը երեք-չորս ավտոբուս է թաղն սպասարկում, որ դրանք վերանորոգել է պետք, որ ի վերջո մարդկանց անվտանգության խնդիրը կա, հո միայն ուղեվարձ թանկացնելով չի՞, վերջինս քմծիծաղ տվեց. «Մենք էդ ամենը ձեզնից լավ գիտենք: Եթե մտածում եք, մեզ ձեռք ա տալիս էդ ավտոները քշելը, սխալվում եք, ուրիշ ճար չունենք: ՈՒրիշ տեղ գործի չեն ընդունում, թե չէ կգնայինք, շատ ենք փորձել: Իսկ ուղեվարձի հետ կապված իրեն դիմեք, ես ի՞նչ անեմ...Որ ուզում եք իմանալ, իրա մոտ մենք վաբշե ձայն չունենք»,- շեշտեց վարորդը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Ա՛յ, այսպես էլ ապրել ենք մինչև այսօր. վախի, համատարած սարսափի մթնոլորտում: Չենք համարձակվել նույնիսկ կարծիք արտահայտել, պարզ նայել ճշմարտության «աչքերին»: Ամեն առիթով լռել ենք, հնազանդվել, կուլ տվել ամեն տեսակի ստորություն և անարդարություն: Վախեցել ենք, որ ընդվեզու դեպքում թիկունքից կհարվածեն...Մտածել ենք` ավելի հեշտ չէ՞ լռել և հնազանդվել:


Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ